Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հայեցակարգային հարցեր: