Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)
Քաղաքականություն

Արդեն չկա անվտանգության գոտի, ու Ադրբեջանն իր տարածքներում ինչ ուզի՝ կառուցելու է․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։

Բայց վերջնարդյունքում գործը տեղից չի շարժվում, իսկ երկիրը համակարգային փլուզման մեջ է։ Ինչո˚ւ։

Հայտնի ծուղակում ենք. երկար տարիներ պատրաստվում էինք «նախորդ պատերազմին» ու պարտվեցինք, կա խոր մտահոգություն, որ մենք այժմ պատրաստվում ենք նախորդ խաղաղությանը, որն էլի կբերի պարտության։

Եվ կա լայն հանրության մոտ տպավորություն, թե, մերժելով ներկան, պատրաստվում ենք նախորդ իշխանությանը։ Որպեսզի հաջողություն լինի՝ մենք պետք է պատրաստվենք ու խնդիր դնենք՝ հասնել հաջորդ իշխանությանը։ Իսկ «հաջորդ իշխանություն» առաջին հերթին նշանակում է նոր բովանդակություն՝ նոր ասելիք, նոր ձևակերպումներ, նոր գաղափարներ, նոր մարդիկ։

Չափազանց շատ բան է փոխվել. հին պատկերացումներով ու հին ձևակերպումներով հնարավոր չի լինելու համախմբել մարդկանց՝ ներսում, հնարավոր չի լինելու ընկալվել դրսում՝ հարևանների ու պոտենցիալ դաշնակիցների կողմից, հնարավոր չի լինելու պետություն պահել։
Քաղաքական միտքը և պետական մտածողությունը պետք է լուծեն այս խնդիրը. ընկալել փոփոխությունների իրական ծավալը, և վերանայել մեր պատկերացումները՝ այդ բոլոր փոփոխությունները հաշվի առնելով։ Հակառակ դեպքում գործը տեղից չի շարժվի։

Փոխվել է Ղարաբաղի հարցը, փոխվել է Հարավային Կովկասը, հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր դերը, մեր հասարակությունը, մեր հեռանկարը։

Առանց Արցախ չկա Հայաստան

Ղարաբաղյան հարցի բովանդակությունը փոխվել է։ Մինչև 2020թ. «Ղարաբաղի հարցի» տակ ուրիշ բովանդակություն էր, հիմա՝ ուրիշ։ Սա պետք է ընդունել։
Մինչև 2020 թվական եղել է Հայաստանը որպես անվտանգության երաշխիք ունեցող Արցախի պետություն, 2020-ին տեղի է ունեցել այդ պետականության կորուստ և անվտանգության երաշխիքի զրոյացում։ Հիմա գոյություն ունի ֆիզիկական բնաջնջման, հայաթափության ռեալ վտանգի առաջ կանգնած Արցախ, որի պետականությունը և նախկին անվտանգային համակարգը զենքի ուժով ջարդել են։

Երբ սեպտեմբերի 2-ին և մնացած օրերին ցույց ենք տալիս 1990-ականների մեր փառահեղ հաղթանակների կադրերը, ողջ հարգանքով հանդերձ, կրկնում եմ՝ անձնային, անձնական, պատմական մակարդակներում ողջ խոր հարգանքով հանդերձ՝ այդ հաղթանակը կերտածների հանդեպ, պետք է ընդունել, որ այդ կադրերն այս պահին այլևս ոչ մի կիրառական նշանակություն չունեն։ Դրանք հանրագիտարանային պատմություն են։
Պետական մտածողությունը և պետության հանդեպ պատասխանատվությունը պահանջում են զսպել բոլոր էմոցիաները և հասկանալ, որ այսօրվա խնդրի լուծման բանալին այդ կադրերում չէ, պահանջատիրական վանկարկումները չեն, առանց իրատեսական հիմքերի «կարմիր գծերը» չեն։

Կա մեկ կարմիր գիծ. պետք է գիտակցել, որ Արցախի կորուստ նշանակում է Հայաստանի կորուստ։ Արցախի վերջնական կորստից հետո Հայաստանը 10-15 տարվա ընթացքում դառնալու է այլոց ծառայութուններ մատուցող հայկական ռեզերվացիա։
Սա հասկանալով՝ պետք է ձևակերպենք խնդիրը. ինչպե՞ս պահել Ղարաբաղը հայկական, որպեզի պահենք հայկականությունը՝ ընդհանրապես։

Պետական մտածողության և սառը պրագմատիզմի վրա պետք է գծագրել այն փոքր, միջին քայլերի շղթան, որով Արցախը պետք է պահվի հայկական։

90-ականների փառահեղ հաղթանակների կինոխրոնիկայում չէ այլևս ելքը, կամ՝ Նիկոլի պարզունակ հեռացման մեջ։ Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, չի քննարկվում, բայց Նիկոլին պետք է հաջորդի պետական մտածողությունը։

Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է ահռելի փոփոխություններով անցած երկիր. այդ թիմի նոր էջը այսօրվա իրականությունն է, ու նրանից պահանջվելու է ոչ թե պոպուլիզմ, այլ՝ ծանր իրականության մեջ սոլիդ ու գրագետ քաղաքականություն։
Իսկ ո՞րն է Արցախի հարցում ոչնիկոլական ճամբարի կողմից մշակված տեսլականը։ Նիկոլի ծրագրին այլընտրանքը կա՞, պատրա՞ստ է։ Էմոցիաներն ու մեր սրտից բխող վանկարկումները մի կողմ։ Հենց լինի ընկալելի այլընտրանքային տեսլական՝ հանրային վստահությունը կլինի էապես ավելի մեծ։ Ու այդպես՝ բոլոր կարևոր հարցերում։

Իշխանությունների ճանապարհները

Հայաստանն ունեցել է իշխանություն, որը կառուցել է Լաչինի ճանապարհը, ունեցել է իշխանություն, որը կառուցել է Սոթք-Քարվաճառը, և ունի իշխանություն, որը երկուսն էլ հանձնել է Ադրբեջանին։ Հիմա պետք է ուրվագծվի հաջորդ իշխանությունը, որը, սառը ընդունելով այս աղետալի իրականությունը, կստեղծի պատմության հաջորդ էջը։ Այն չի լինելու շռնդալից, եռատոնի մասնիկ, օրացույցի նոր տոն, բայց այն լինելու է պատմական կարևորության։

Խաղաղ Արցախի կոնցեպցիան

Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ունենա Խաղաղ Արցախի մշակված կոնցեպցիան, որով նա կխոսի միջնորդների, հարևանների, հակառակորդի հետ։
Ռուսական խաղաղապահների անժամկետ ներկայությունն այդ կոնցեպցիայի առանցքում է։

Պետք է ոչ միայն ունենալ Արցախում խաղաղ կյանքի զարգացման տեսլական, այլև՝ այն ապահովել կոնկրետ ծրագրերով։

Հասկանալու համար, թե ինչպես է փոխվել Ղարաբաղյան հարցի բովանդակությունը, փորձենք տեսնել նոր իրողություններից ամենաերևացողները։ Վաղը Ադրբեջանն ամենախաղաղ պայմաններում կառուցելու է 200 հազարանոց Աղդամ, բազմահազարանոց նոր գյուղեր, որոնք մխրճվելու են հայկական բնակավայրերի մեջ։

Որևէ մեկը սրա մասին մտածե՞լ է։ Արդեն չկա անվտանգության գոտի, ու Ադրբեջանն իր տարածքներում ինչ ուզի՝ կառուցելու է։ Այսօր արդեն կառուցել է երկու միջազգային օդանավակայան, բազմաթիվ ճանապարհներ, թունելներ...

Իսկ Լաչինը հանձնելու ընթացքում Հայաստանը չբարձրացրեց Ստեփանակերտի օդանավակայանի հարցը։ Ու այսպես՝ բազմաթիվ հարցեր։

Անհատներ ու առաջարկություն

Միևնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր ու կիրառական առաջարկներով։ Իմ առաջարկն է՝ սկսել Ղարաբաղի հարցով ծրագրային մշակումներ՝ հաշվի առնելով նոր, առկա իրողությունները։ Ինքս պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել այդ աշխատանքին։ Ղարաբաղյան հարցի նոր փուլի շուրջ մշակումներ՝ հիմքում ունենալով հստակ բանաձև և համոզմունք՝ Արցախը պետք է մնա հայկական, հայկական Արցախի կորուստը Հայաստանի վերջն է»։