ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանական ընկերությունների դեմ։ Նշվում է, որ նրանք պատասխանատու են Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքեր ուղարկելու համար:
Այս մասին տեղեկությունը հրապարակված է ֆինանսների նախարարության կայքում, պատժամիջոցների տակ են հայտնվել իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրող երեք ընկերություններ։
Բացի արտադրող ընկերություններից, պատժամիջոցներն անդրադարձել են իրանական Safiran Airport Services ընկերության վրա։ Վաշինգտոնը վստահ է, որ նա համակարգել է ռուսական ռազմական թռիչքներն Իրանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ կապված Իրանից Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքերի, անձնակազմի և հարակից սարքավորումների փոխադրման հետ: