Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ զինվորականների վերադարձը
«Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներից հետո Բաքվում գտնվող ևս հինգ հայ զինծառայողների ազատ արձակումը»։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Առանցքային առաջնահերթությունը հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումն է»,- գրել է նա։