Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆինանսավորումը հասավ 500 մլն դրամի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը երեկ որոշեց վերաբաշխում կատարել Հայաստանի այս տարվա բյուջեում և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացնել մոտ 39 միլիոն դրամ: Նախագծի հիմնավորման մեջ գրված է, թե պետական աջակցության բոլոր ծրագրերի մասին տեղեկանալու, դրանց մասին սպառիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դարձել ստեղծել պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ։

Ի հավելումն՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների ավելացման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համալրել կառույցի հաստիքացուցակը։ Նոր գործառույթները ենթադրում են պետական աջակցության ծրագրերի շուրջ պոտենցիալ շահառուների շրջանում հանրային իրազեկման արշավների կազմակերպում, պետական աջակցության իրազեկման միասնական հարթակի վարում, ինչպես նաև՝ պետական խոշոր ծրագրերի ու բարեփոխումների հանրայնացման աշխատանքներում պետական գերատեսչություններին աջակցում։

Եվ երրորդ․ հաշվի առնելով «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծագործական թիմի կողմից իրականացվող լուսաբանման և ստեղծագործական աշխատանքի հագեցվածությունը, տեխնիկայի ամորտիզացիայի և մաշվածության խնդիրները, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել տեխնիկական նոր միջոցներ։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, և միակ տեսանելի բանը, որ անում է, սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ:

Մեկ էլ մի ծեծկռտուքով է հայտնի այս ՊՈԱԿ-ը: Անցած տարվա մարտին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը մի խումբ անձանց հետ մտել էր ՊՈԱԿ և հարձակվել աշխատակիցներից մեկի վրա՝ պնդելով, որ նա իր և իր քրոջ մասին սուտ լուրեր է տարածում սոցկայքերով: Բայց դա վաղուց էր, հիմա Դանիել Իոաննիսյանի հետ շատ ջերմ համագործակցություն է ձևավորվել։ Այս տարի արդեն երրորդ դեպքն է, որ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին լրացուցիչ գումար է հատկացվում:

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից կազմում է 450 միլիոն դրամ։ ՊՈԱԿ-ի խնդիրների մեջ մտնում է արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգը, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարումը, ներքաղաքական թեմաներով հոդվածներ գրելը և նման նպատակները: Մարտին էլ 10 միլիոն ստացավ՝ հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգի ու Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին քարոզչական բնույթի նյութեր տրամադրելու համար:

Այսինքն՝ 450 միլիոնը և գումարած այս 48 միլիոնը՝ ողջը միասին՝ մոտ 500 միլիոն դրամ: Երկու տարի առաջ՝ 2020 թվականին, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի բյուջեն 733 միլիոն դրամ էր: Ստացվում է, որ այս ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 500 միլիոն դրամ: Իսկ նպատակներն ու կատարած աշխատանքի չափման հնարավորություններն անորոշ են:

Օրինակ, ինչո՞ւ է կառավարությունը մտադիր ստեղծել պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ: Իսկ ինչի՞ համար են գերատեսչական, համայնքային կայքերը, ինչի՞ համար է նույն «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: Թող հաղորդագրություն գրեն ու տրամադրեն լրատվամիջոցներին: Գրել չգիտե՞ն: Ուրեմն իրենց տրված փողերը վատնելու են, ունակ չեն սպասարկել ո՛չ գործող, ո՛չ ստեղծվելիք կայքերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում