Ադրբեջանը հինգ հայ ռազմագերի է փոխանցել Հայաստանին առանց միջնորդների․ Տոյվո Կլաար
Ադրբեջանը հինգ հայ ռազմագերու է փոխանցել Հայաստանին առանց միջնորդների։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների փոխանցումը։ Սա կարևոր մարդասիրական ժեստ է, և հատկանշական է նաև, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- գրել է նա։