Լեհաստանն ԱՄՆ-ից կգնի 96 ուղղաթիռ
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ լեհական իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ից գնել 96 Apache հարվածային ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է լեհական հեռուստատեսությունը։
«Մենք քննարկեցինք Վաշինգտոնի հետ 96 Apache հարվածային ուղղաթիռների գնման հարցը», - ասաց նա: Բլաշչակը նշել է, որ հանրապետության իշխանությունները ցանկանում են գնել այդ ուղղաթիռները լեհական բանակի համար:
«Մենք բանակցություններ ենք սկսում և հուսով եմ, որ դրանք արագ կանցկացվեն և հաջողությամբ կավարտվեն»,- ասել է Բլաշչակը։