Զելենսկին խոսել է Ուկրաինայից գյուղմթերքի և ցորենի արտահանման մասին
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական նավահանգիստները մեկ օրում լքել են չորս նավ՝ ասիական երկրներ գյուղմթերքներ տանելու համար: Նրա խոսքով՝ ծովով ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանման աշխարհագրությունը շատ լայն է։
«Միայն այսօր մեր նավահանգիստները լքեցին չորս նավ՝ գյուղմթերքներով բեռնված, ասիական երկրների համար։
Այս ժամերին ավելի քան 65 հազար տոննա ցորեն է մտնում Սուդանի նավահանգիստ՝ բեռնաթափման նպատակով։ Երեկ ցորենով բեռնատարը մեկնել է Քենիա՝ ավելի քան 50,000 տոննա։
Օդեսայում այժմ բեռնվում են Լիբանանի և Լիբիայի համար նախատեսված նավերը։ Յուժնի նավահանգստում Հնդկաստան մեկնող նավը սպասում է բեռնման,ասել է Զելենսկին: