Ոստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «ԳԱՐԴԻԱՆ»-ի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»
Հասարակություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները․ չարաշահումներ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Հայանտառ»-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Հայանտառ»-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են եկել իր լիազորությունների շրջանակներից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Մասնավորապես, 2007թ. օգոստոսին 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր է կնքել, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վարձակալների ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240,000 ՀՀ դրամ վարձավճարով:

2014թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես վարձավճար և տուժանք վարձակալներից յուրաքանչյուրից բռնագանձել 11,371,517-ական ՀՀ դրամ գումար (ընդհանուր 34,114,551 ՀՀ դրամ), որոնք քաղաքացիական գործերով դատարանի կողմից բավարարվել են:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, սակայն, օրինական ուժ ստացած վերոնշյալ դատական ակտերն ի կատար ածելու փոխարեն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, վարձակալների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնյային՝ օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկել:

Դրա հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, հիշյալ անձանցից բռնագանձման ենթակա գումարի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն կատարվել, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 34,114,551 դրամի գույքային վնաս:

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, անտառային հողերի վարձակալությունից առաջացած վարձավճարներ և տույժ-տուգանքներ գանձելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով, առանց հիմքերի և հիմնավորման, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, 2016թ. դեկտեմբերի հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել մի շարք քաղաքացիների՝ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները՝ կազմակերպությանը զրկելով 34,160,887 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու և պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Այնուհետև, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, պարտավոր լինելով կազմակերպության կանոնադրությանը և աշխատանքային պայմանագրին համապատասխան պատշաճ կերպով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք. պատշաճ կարգով չի կազմակերպել ՊՈԱԿ-ի իրավաբանական և մեթոդաբանության բաժնի գործունեությունը, համապատասխան աշխատակիցներին հանձնարարություններ չի տվել՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ համապատասխան հայցեր նախապատրաստելու և դատարան ներկայացնելու կապակցությամբ, ինչի հետևանքով չմուծված վարձավճարի և տուժանքի գումարները գանձելու ու պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցները ձեռնարկվել են իրավունքի խախտման մասին իմանալուց հետո` հայցային վաղեմության եռամյա ժամկետի խախտմամբ, որով էլ պայմանավորված՝ դատարանների կողմից հայցերը մասնակի մերժվել են՝ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը զրկվել է իր հանդեպ պայմանագրային պարտավորություններ ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից, 17,520,192 ՀՀ դրամը պետական բյուջե չի մուտքագրվել՝ պետության օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով և 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: