Ալբանիայում ոստիկանության վարչության զինված անդամները ներխուժել են Իրանի դեսպանատուն
Ալբանիայում հակաահաբեկչական ոստիկանության վարչության զինված անդամները ներխուժել են Տիրանայում լքված Իրանի դեսպանատուն։ Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իրանցի դիվանագետները շենքում փաստաթղթեր են այրել, գրում է Reuters-ը։
Թղթակիցը պատմում է, որ դիմակներով և սաղավարտներով և գնդացիրներով զինված ոստիկանները շենք են մտել այն բանից հետո, երբ հեռացել են դիվանագիտական համարանիշներով երկու մեքենաները։ Անվտանգության ուժերը շենքում են եղել ավելի քան կես ժամ։
Նույն լրագրողը պնդել է, որ դեսպանատանը մի մարդ, ով ենթադրվում է, որ իրանցի դիվանագետ է, դեսպանատան տարածքում մեջ թղթեր է այրում։
Սեպտեմբերի 7-ին Ալբանիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ և իրանցի դիվանագետներին 24 ժամ ժամանակ տվեց երկիրը լքելու համար։ Վարչապետ Էդի Ռաման Թեհրանին մեղադրել է զանգվածային կիբերհարձակման մեջ։