ԱՄՆ պետքարտուղարն անսպասելիորեն ժամանել է Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային ռազմական օգնության հարցերը։
AFP-ն հայտնում է, որ Բլինկենի Ուկրաինա այցի մասին չի հայտարարվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը կհայտարարի 2 միլիարդ դոլարի ռազմական ֆինանսավորում Ուկրաինային և 18 այլ պետություններին։