Էրդողանը համաձայն է Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հաստատել է Ռուսաստանի ղեկավարի խոսքերն ուկրաինական հացահատիկի երթուղիների և Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքներ ուղարկելու դժվարությունների մասին, գրում է Anadolu-ն։
«Պուտինն իրավացի է, որ հացահատիկային միջանցքով առաքումները կատարվում են ոչ թե ամենաաղքատ երկրներ, այլ զարգացած երկրներ։ Մենք ցանկանում ենք սկսել հացահատիկի մատակարարումները Ռուսաստանից, մենք սպասում ենք սրան։ Ես Պուտինի հետ կքննարկեմ այդ հարցը Սամարղանդում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Զագրեբում իր խորվաթ գործընկեր Զորան Միլանովիչի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրել է, որ հացահատիկային միջանցքի ստեղծման գաղափարը հիմնված է պարենային ճգնաժամի ֆոնին ամենաաղքատ երկրներին աջակցելու համար։