Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)
Վազող տողեր

Աղբյուրին նստած դևը. կամ ինչո՞ւ է Քոչարյանն աթոռին պահում Փաշինյանին

Ինչո՞ւ է իշխանության և հատկապես «գլխավոր ընդդիմության»՝ «Հայաստան» դաշինքի կողմից հենց բնում խեղդվում ցանկացած նախաձեռնություն, շարժում, նոր կազմավորվող քաղաքական թիմ կամ հայտ ներկայացնող անհատ, որը «իրենցից մեկը» չէ: Պատասխանը շատ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը միակն է, որ ֆոնին Ռոբերտ Քոչարյանն ավելի լավն է, դավաճան ու մարդասպան չէ: Այսքանը: 

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցների մաքսիմումը դուրս է բերել փողոց: Լավագույն տվյալներով՝ այդ թիվը չի գերազանցել 40-50 հազարը, մինչդեռ դաշինքն ընտրություններում ստացել է 5-6 անգամ ավելի շատ ընտրողների ձայներ: 2021-ի նախընտրական հանրահավաքները, 2022-ի մայիսից մեկնարկած հանրահավաքները, մնացած «կուլիսային» ժամանակահատվածը  բավարար ժամանակ էին՝ մարդկանց փողոց հանելու: Չստացվեց: Ասել է թե՝ հասկանալի է, որ Քոչարյանին չի հաջողվում փողոց դուրս բերել կրիտիկական զանգված, որպեսզի Փաշինյանը հրաժարական տա: Չնայած, թերևս հեռու ենք այն մտքից, որ փողոցում մարդկանց քայլելով՝ Նիկոլը բարի կգտնվի ու կհեռանա: Սա լավ են հասկանում նաև Քոչարյանի թիմում:

Իսկ չի՞ ստացվում Նիկոլին հեռացնել այս կամ այն ճանապարհով, թե՞ համապատասխան գործարքն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ արդեն կայացել է, դրա համար էլ արհեստականորեն այնպես են անում, որ չստացվի (դիցուք, ընտրություններին մասնակցելու համաձայնությունն ու, երջանիկ պատահականությամբ, 300.1 հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչվելը): 

«Դիմադրություն» շարժման օրերին մի հանդիպում նախաձեռնեց այդ պահին ամենաբարձր ռեյտինգ ունեցող Արման Թաթոյանը, թեև նա քաղաքական հայտ չէր էլ ներկայացրել. փոքրաթիվ մարդիկ մասնակցեցին և ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկը, որպես այդպիսին, չսատարեց նրան: Ապագան կարող էր մտահոգիչ լինել:

Այժմ էլ, արդեն քաղաքական հայտ ներկայացրած Էդգար Ղազարյանի նախաձեռնությունն է բնում խեղդվում, ավելին՝ ծաղրի ենթարկվում հենց ընդդիմություն կոչվածի կողմից: Որովհետև նույն Ղազարյանը շատ ու շատ հարթություններում շատ ավելի «մաքուր» ու ընդունելի թեկնածու է, քան հենց Քոչարյանը: 

Մայիսից մեկնարկած ու շուրջ երկու ամիս տևած հանրահավաքներում այդպես էլ չհնչեց ընդդիմության միասնական թեկնածուի անունը. հենց այստեղ է թաղված շան գլուխը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել էր, որ ինքը չի հավակնում որևէ պաշտոնի, իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը նույն հայտարարությունը մինչ այս պահը չի անում: Ակնհայտ է, որ «Դիմադրություն» շարժման վարչապետի թեկնածուն աղբյուրին նստած դևի սինդրոմով տառապող Ռոբերտ Քոչարյանն է. դրա համար է, որ Էդգար Ղազարյանի հայտարարությունը, թե Փաշինյանը վայելում է ԱԺ բոլոր պատգամավորների վստահությունը, այդպես մղկտացրել է նրանց, ովքեր դավադրաբար երկարաձգում են Փաշինյանի աղետաբեր իշխանությունը Հայաստանում: 

Պարզ է դառնում, որ ընդդիմության համար ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի՝ անմարդկային ցավ պատճառող կորուստները «գլխավոր ընդդիմության» պետքը չեն. կարևորը՝ իրենց սրտի թեկնածուն դառնա Հայաստանի գլուխ: 

Պատգամավոր աշխատող Ագնեսա Խամոյանը, օրինակ, որի աշխատանքն ավելի շատ խոսնակի աշխատանքի է նման, հեգնում է Էդգար Ղազարյանին, այն Էդգար Ղազարյանին, որը կնոջ հետ ցրտին, տեղատարափ անձրևին, գլխարկը գլխին (այն առումով, որ նա հազիվ էր ճանաչելի) քայլում էր նույն ագնեսախամոյանների հետևից, երբ վերջիններիս քաղաքական թիմը հայտարարում էր, թե՝ «գնալու ենք մինչև վերջ» կամ որ «առանց Նիկոլի Հայաստան լինելու է»:

Վերջնարդյունքում, ոչ այդ չարաբաստիկ կորուստների «վերջն» է գալիս, ոչ էլ «առանց Նիկոլ Հայաստանը»: Ռոբերտ Քոչարյան անձին Հայաստանի ղեկավար չդարձնելու վրեժից ծարավները հանդիսատեսի կարգավիճակով նայում են ու երևի թե հոգում խորքում մի բան էլ ուրախանում, թե ինչպես են մաս առ մաս հանձնվում Արցախից մնացած պատառիկները, բարձունքներ Հայաստանից ու ինչպես է թշնամին հետևողականորեն, փափուկ ուժով գրավում Հայաստանը: Այս քաղաքական ուժի ներսում պետական մտածելակերպի իսպառ բացակայությունն աչք է ծակում: 

Իսկ մարդիկ, հայ ազգը հիմար չէ: Որքան էլ իշխանությունն ու ընդդիմությունը ձեռք-ձեռքի տված փորձեն համոզել, թե՝ «մեր էշ խելքից» ենք կործանվում: Մարդիկ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահում է անձամբ Ռոբերտ Քոչարյանը, թե չէ, ով-ով Քոչարյանը բոլորից լավը գիտի քաղաքական օպոնենտներին ճանապարհից հեռացնելու ամենակարճ ուղին... 

NEWSPRESS.am