Բայդենը հավանություն է տվել. ԱՄՆ-ն Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ է ուղարկում
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Կիևին 675 միլիոն դոլարով զենքի նոր խմբաքանակի մատակարարմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Այս մասին գրում է Reuters-ը։
«Մենք ստեղծեցինք այս կոնտակտային խումբը, քանի որ ազատ աշխարհը ձգտում է բավարարել Ուկրաինայի ամենահրատապ կարիքները: Բայց այսօր այս կոնտակտային խումբը պետք է համաձայնի երկար ժամանակ աջակցել Ուկրաինայի խիզախ պաշտպաններին»,- ասել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը։