Իրանը բեռնատար ինքնաթիռներ է ուղարկում Ռուսաստան
Իրանական բեռնատար ինքնաթիռներն սկսել են զանգվածաբար ժամանել Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Flightradar թռիչքների հետագծման կայքի տվյալներից։
Կայքում հայտնվել են իրանական Iran Air պետական ավիաընկերության Boeing 747-21AC փոխադրողի շարժի մասին տվյալները։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:08-ին։
Ըտ Military Informant Telegram ալիքի, օգոստոսի 21-ից ի վեր երեք նման թռիչք է եղել։