Ի՞նչ միասնություն կարող է լինել դավաճանված ժողովրդի ցավի և այդ ցավը սեփական թեկնածուին իշխանության բերելու համար տարիներով երկարաձգողի միջև. Նարեկ Մալյան
Պառակտումը միշտ չի, որ վատ բան է: Շատ հաճախ պառակտումը միակ ճիշտ լուծումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Նարեկ Մալյանը:
«Ի՞նչ միասնություն կարող է լինել դավաճանված ժողովրդի ցավի և այդ ցավը սեփական թեկնածուին իշխանության բերելու համար տարիներով երկարաձգողի միջև: Ի՞նչ միասնություն կարող է լինել զարթնած Լաոյի և քնած ձևացող առաջնորդների միջև: Ի՞նչ միասնություն կարող է լինել դավաճան իշխանության ու մինչև վերջ կռված ու չհանձնված անհայտ հայի միջև:
Զատիկի տոնի հիմքում պառակտումն է՝ զատումը: Լույսի զատումը խավարից, բարու զատումը չարից, Աստծո զատումը սատանայից...
Առանց զատման չի լինում փրկություն»: