Անգլիացի ֆուտբոլասերը 15 խաղադրույք է կատարել և 300.000 ֆունտ սթերլինգ է շահել
Անգլիական «Դերբի Քաունթիի» 21-ամյա երկրպագուն կատարելով 96 ֆունտ ստերլինգի խաղադրույք, շահել է 300.000 ֆունտ` կռահելով 15 խաղի արդյունք: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հանդիպումների մեծ մասը եղել են Անգլիայի գավաթի խաղարկությունից: Որոշ արդյունքներ անսպասելի են եղել անգամ մասնագետների համար, ինչպիսին օրինակ «Օքսֆորդի» հաղթանակը Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «Սուոնսիի» նկատմամբ: