Ինդոնեզիան պատրաստ է Պուտինի և Զելենսկիի հանդիպում կազմակերպել
«Ինդոնեզիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև Բալիում G20 գագաթնաժողովի շրջանակներում»:
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը։
Նրա խոսքով՝ եթե առաջնորդներն օգտվեին այս հարթակից, հիանալի կլիներ։
«Եթե նրանք օգտագործեին այս հարթակը, լավ կլիներ, և Ինդոնեզիան պատրաստ է աջակցել այդ հարցում»,- ասաց դեսպանը։