Աբդոլլահյանը խոսել է Իրանի «կարմիր գծերի» մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային բանակցություններում զիջումների չի գնա։
«Մեր նախագահ Իբրահիմ Ռաիսին մշտապես շեշտել է, որ պետք է շարունակել բանակցությունները՝ պահպանելու Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սահմանած կարմիր գծերը՝ պատժամիջոցները չեզոքացնելու համար»,- ասել է նա, մեջբերում են իրանական լրատվամիջոցները։