ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան
Կովկասյան հարցերով բանակցություններով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան:
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։