Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Շեշտակի հարված «արևմտամետներին»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Երբ Հայաստանի ներկայիս իշխանության «արեւմտամետ» երկրպագուները պնդում են, որ Հայաստանը թոթափում է «ռուսական լուծը», որ Շարլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները նշանակում են, թե մենք դիվանագիտական ոլորտում աննախադեպ ինքնուրույնություն ենք դրսեւորում, եւ, ընդհանրապես, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը Հայաստանը ԱՄՆ-ից զենք է գնելու, հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ նկատի ունեն:

Հակված եմ ենթադրելու, որ այս մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենց այդ դատողությունները հեռու են իրականությունից, եւ նրանց նպատակը զուտ ներքաղաքական քարոզչությունն է՝ մի երկու «մուշտի» տալ խորհրդարանական ընդդիմությանը, որն, իրենց ներկայացմամբ, Ռուսաստանի «հինգերորդ շարասյունն է», որը Պուտինի հրահանգով ցանկանում է տապալել մեր պանծալի իշխանությանը: Եթե որեւէ չնախապաշարված մարդ լսեր Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պուտինի եւ Ռուսաստանի հասցեին բազմաթիվ շնորհակալություններով եւ հաճոյախոսություններով, ապա, կարծում եմ, նրա մոտ կասկած չէր առաջանա, թե ով է Հայաստանում «թիվ մեկ պուտինիստը»:

Բացի ռեւերանսներից, վարչապետն արեց եւս մի քանի կարեւոր շեշտադրում. «Հույս ունենք,- ասաց նա. - ՌԴ աջակցությամբ հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ»: Այսինքն՝ Հայաստանի ղեկավարը փաստացի ընդունում է, որ Թուրքիայի հետ չկա ուղիղ երկխոսություն, քանի որ մեր երկիրը դրա համար չունի բավականաչափ ինքնուրույնություն: Հետաքրքիր էր Հայաստանի ղեկավարի՝ ԵԱՏՄ-ի հասցեին հաճոյախոսությունը. «Այն տնտեսական աճը, որը ներկայումս սպասվում է Հայաստանում, պայմանավորված է այն ազատություններով, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը»:

Հիշեցնեմ, որ Փաշինյանի «արեւմտամետ» քարոզիչներն այդ միության մասին խոսում են գրեթե հայհոյանքով:

Վերջապես, անդրադառնանք վարչապետի ելույթի հիմնական արձանագրմանը, ըստ որի, Ռուսաստանը առանցքային գործոն է տարածաշրջանում անվտանգության համար: Ես դրա հետ լիովին համաձայն եմ՝ ուրիշ հարց, ես չէի ուզենա, որ այդպես լիներ: Բայց իշխանության վերոհիշյալ կողմնակիցները, կարծում եմ, դրա հետ համաձայն չեն: Իհարկե, շատ լավ կլիներ, որ Արցախում ռուսական զորքի անհրաժեշտություն չլիներ, եւ մենք կարողանայինք ինքներս ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը:

Շատ ցանկալի կլիներ, որ Թուրքիայի հետ երկխոսությունը մենք կարողանայիք վարել առանց միջնորդների: Հրաշալի կլիներ, որ մենք Ռուսաստանից այսչափ կախված չլինեինք: Բայց իրողությունները շատ ավելի դաժան են, քան մեր ցանկությունները, եւ Հայաստանի իշխանությունը ստիպված է հաշվի նստել այդ իրողությունների հետ, որոնք ստեղծվել են նաեւ այդ նույն իշխանության մեղքով: Չեմ հասկանում միայն, թե որն է իմաստը ներքին քարոզչության կամ որեւէ այլ նպատակով հերքել այդ իրողությունները եւ խոսել ինչ-որ ֆանտաստիկ հեռանկարների մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։