Արարատի մարզում Opel-ը Մասիսում բախվել է կայանված ЗИЛ–ին, դա էլ ճանապարհային ոստիկանության Toyota -ին. Opel-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր (լուսանկար)
Սեպտեմբերի 7-ի ուշ երեկոյան, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:30–ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենային, ապա գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել ճանապարհի երթևեկելի գոտում կայանված, ճանապարհային ոստիկանության հաշվեկռում հաշվառված Toyota Corolla-ին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորութամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: