Պետդեպարտամենտը հավաստի է անվանել Մոսկվայի կողմից Փխենյանից զենք գնելու մասին լուրերը
Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից հրետանային արկեր և հրթիռներ է գնում Ուկրաինայում օգտագործելու համար, Պետդեպարտամենտը հավաստի է համարում։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հյուսիսային Կորեայից միլիոնավոր հրթիռներ և հրետանային արկեր է գնելու»,- նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:
«Գնումները նախատեսված են Ուկրաինայի մարտադաշտում օգտագործելու համար»,- հավելել է Պատելը։
Այնուամենայնիվ, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ չկա հաստատում, որ Հյուսիսային Կորեայի կողմից զենք գնելու գործարքը կայացել է: