Սպիտակ տուն. Մոսկվան համակենտրոնացման ճամբարներ է ստեղծել Ռուսաստանում և Ուկրաինայում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել՝ նվիրված Ռուսաստանին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Մենք տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանը համակենտրոնացման ճամբարներ ունի Ռուսաստանի արևելքում և արևմուտքում, որտեղ ձերբակալում, հարցաքննում և երբեմն ծաղրում է հազարավոր ուկրաինացիների»,- ասել է նա, հաղորդում է Anadolu-ն։
Ժան-Պիերի խոսքով՝ այս ճամբարները նախկինում ցուցադրվել են ամերիկյան ԶԼՄ-ներում:
«ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այն մասին, թե Ռուսաստանի կառավարությունը ինչ է իրականացրել։ Ռուսաստանի պետական պաշտոնյաները հավաքում են ուկրաինացիների անունները»,- շեշտեց նա։
Ժան Պիեռը ենթադրում է, որ Կրեմլի այս գործողություններն Ուկրաինայի բռնակցման քայլերի մի մասն են: