Պակիստանը կստանա ամերիկյան F-16 ինքնաթիռներ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Պակիստանին F-16 կործանիչների և սարքավորումների վաճառքին։
Գործարքի գումարը պետք է կազմի մոտ 450 մլն դոլար, հաղորդում են լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության Անվտանգության համագործակցության գործակալությանը։
30 օրվա ընթացքում ԱՄՆ օրենսդիր մարմինը պետք է ուսումնասիրի պայմանագիրը կամ այն արգելափակելու հնարավորությունները։ F-16-ների և սարքավորումների մատակարարումը պահանջել են Պակիստանի իշխանությունները։