Ռուսաստանը ընդլայնել է Եվրամիության դեմ պատժամիջոցները
Ռուսաստանը ընդլայնել է Եվրամիության դեմ պատասխան պատժամիջոցները։ Սեւ ցուցակում ընդգրկված են բարձրաստիճան զինվորականներ, որոնք զբաղվում են Ուկրաինային ռազմական արտադրանքի մատակարարմամբ։շ
Այս մասին հաղորդագրություն է տեղադրված ՌԴ ԱԳՆ կայքում։
«Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, Եվրամիության բարձրագույն ռազմական ղեկավարությանը, ԵՄ անդամ երկրների իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցներին, զենքի և ռազմական տեխնիկայի արտադրության եվրոպական առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են մատակարարման մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարության կարծիքով՝ ԵՄ-ի ցանկացած ոչ բարեկամական գործողություն կշարունակի արժանանալ Ռուսաստանի կոշտ արձագանքին։