ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ. ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: