Մտավախություններ կան, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում ապակայունացման․ Փաշինյան
Երբ ողջ համաշխարհային հանրության և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման տարածաշրջանում։ Այս մասին Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ոչ ստաբիլ իրավիճակ է վերջին տարիներին։
«2020թ․-ին մենք պատերազմ ապրեցինք։ Երբ Ադրբեջանը սկսեց պատերազմ, միջազգային հանրության ուշադրությունը, այդ թվում` ՌԴ-ինը, կենտրոնացած էին կորոնավիրուսի համաճարակի վրա»,- նշեց Փաշինյանը։
Վերջինս հույս հայտնեց, որ իրավիճակը կարող են հարթել՝ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում։