Կարելի է աշխատել Երևանում, բայց իրականում ապրել Մոսկվայում, դրան ոչինչ չի խանգարում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ է վերաբերվում ռուսական բիզնեսների տեղափոխումը Հայաստան և ԵԱՏՄ այլ երկրներ, եթե մեկնողների համար ավելի հարմար է այնտեղ աշխատելու համար։
«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ ձեռնտու է ռուսական բիզնեսին: Կարելի է աշխատել Երևանում, բայց իրականում ապրել Մոսկվայում, դրան ոչինչ չի խանգարում։ Շատերն արդեն վերադարձել են, հասկացել են, որ այստեղ ոչ մի սարսափելի բան չի կատարվում, ամեն ինչ կայուն է։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս, աշխատեք Հայաստանում»,- մեջբերում են ռուսական լրատվամիջոցները Պուտինի խոսքերը Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։