Խոսնակը պարզաբանում է, թե ինչու է խափանվել Մետրոպոլիտենի աշխատանքը
Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը պարզաբանում է տարածել մետրոյի աշխատանքի՝ խափանումներով ընթանալու վերաբերյալ:
Նա, մասնավորապես գրել է.
«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։
Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։
Հիշեցնեք, որ ավելի վաղ NEWSPRESS.am-ը հայտնել էր, որ մետրոն աշխատում է խափանումներով. գնացքները մի քանի րոպե կանգ էին առել նախ «Զորավար Անդրանիկ», այնուհետև «Հանրապետության Հրապարակ» կայարաններում: