Լիտվան, Լատվիան և Էստոնիան պայմանավորվել են սահմանափակել ռուսների մուտքն իրենց երկրներ
Լիտվան, Լատվիան և Էստոնիան պայմանավորվել են սահմանափակել ռուսների մուտքն իրենց երկրներ Ռուսաստանի և Բելառուսի հետ ցամաքային սահմաններով, հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը։
Նրա խոսքով՝ պաշտոնական արգելքի մասին կհայտարարվի մոտ օրերս։ Այն կտարածվի եվրոպական ցանկացած երկրի կողմից տրված Շենգենյան վիզա ունեցողների վրա։
Բացառություն կարվեն միայն բեռնատարների վարորդների, դիվանագետների և Բալթյան երկրներ մուտք գործող անձանց համար՝ մարդասիրական կամ ընտանեկան նկատառումներով։