Ժամանակակից աշխարհը չպետք է հիմնված լինի մեկ երկրի թելադրանքներով. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ժամանակակից աշխարհը պետք է լինի շատ ավելի արդար և չպետք է հիմնված լինի մեկ երկրի թելադրանքներով: Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի նիստում՝ պատասխանելով այն հարցին, թե որն է Ռուսաստանի բազմաբևեռության գաղափարը։
«Պետք է հիմնված լինել միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այլ ոչ թե այն կանոնների, որոնք ինչ-որ մեկը հորինում է իրենց համար։ Սա աշխարհակարգի կայունությունն է»,- ասել է ՌԴ նախագահը։
«Հիմա շատերն ասում են, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը։ Ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա: