Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Հասարակություն

Գյումրիի ‎քաղաքապետարանը որոշել է փողոցների անձրևաջրերում փողեր լվանալ (լուսանկարներ)

Գյումրիի թիվ 45 ավագ դպրոցի հարակից փողոցը՝ Այգաբացի 3-րդ շարքն ամբողջովին անմխիթար վիճակում է։

Գյումրիի քաղաքապետարանը թեև որոշել է ասֆալտապատման հարց լուծել, սակայն, ինչպես ասում են, աչքը սարքելու փոխարեն՝ ունքն էլ հետն է քանդել։ Ամբողջ մայթեզրը քանդված է, ինչն իր հերթին դժվարացնում է անցանելիությունը և մուտքը դեպի դպրոց։

Ստացվել է այնպես, որ, քաղաքային իշխանության համար, երևի թե «անկանխատեսելի» անձրևներն իրենց սև գործն են արել, ու քանդված փողոցը լցվել է անձրևաջրերով։ Գոյացած ցեղաջրերն էլ ավելի են դժվարանցանելի դարձրել փողոցը։

NEWSPRESS.am-ը այս լուսանկարները վերցրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Արման Բաղդասարյանի էջից։ Վերջինս ՔՊ-ի ցուցակով ընտրվել է Գյումրիի ավագանու անդամ, սակայն դուրս է եկել ՔՊ-ից․․․

Նա այս լուսանկարները տեղադրելով իր էջում՝ «խոստացել է», որ «այս տարի փողոցն ասֆալտապատվելու է», թե կոնկրետ երբ՝ չի մանրամասնել։ Նա նշել է նաև, թե իբր շատ է նեղվում բնակիչներին անհանգստություն տալու համար և խնդրին «‎ժամանակավոր լուծում կտրվի, մինչ ասֆալտապատումը»․․․

Իհարկե, շատ հետաքրքրիր է, թե ինչպես է մարզպետի եղբայր Բաղդասարյանը պատկերացնում անձրևաջրերով լցված ցեխոտ փողոցների պատճառած անհամարությունները վերացնելուն ուղղված «‎ժամանակավոր լուծում»-ը։

Հարց է նաև, թե այդ ինչպես է պատահում, որ քաղաքի փողոցների վերանորոգման աշխատանքերը շատ հաճախ համընկնում են աշնան հետ, երբ սկսվում է անձրևների «սեզոնը»։

Այս դեպքում երկուսից մեկը՝ կա՛մ «‎Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ» բաժնի աշխատակիցներն իրենց տեղում չեն՝ որպես մասնագետ, կա՛մ որոշել են փողոցների անձրևաջրերում փողեր լվանալ։

Ամեն դեպքում, մինչ Այգաբացի 3-րդ շարքն ասֆալտապատվի՝ դպրոցի ուսուցչա-աշակերտական կազմը՝ թաղամասի բնաիչների հետ, ստիպված կլինեն փողոցով անցնելիս թռչկոտել՝ ցեխաջրերից ու փոսերից խուսափելու համար։

Արմինե Մկրտումյան