Գյոտցեն չի բացառել ամռանը «Բավարիայից» հեռանալու հավանականությունը
«Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»»,- այդ մասին տեղեկացնում է «Bild»-ը։
23-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ Գյոտցեն խոստովանել է, որ չի բացառում ամռանն ակումբը փոխելու հնարավորությունը։