Զախարովան քննադատել է ԵՄ էներգետիկ քաղաքականությունը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT-ին տված հարցազրույցում նշել է, որ Եվրամիությունը կտրել է էժան և որակյալ վառելիք ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։
«Նրանք հենց նոր իրենց համար կտրեցին բոլոր հնարավորությունները՝ մինչև ձմեռ նորմալ, էժան և բարձրորակ վառելիք ստանալու համար»,- ասել է Զախարովան։
ԵՄ-ն այժմ նպատակ է հետապնդում աստիճանաբար դադարեցնել գնել ռուսական նավթն ու գազը: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը հանգեցնում է Եվրոպայում գազի գնի բարձրացման և գնաճի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ նոր քայլեր կձեռնարկի էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի համար։