ՄԱԿ-ի ղեկավարը խնդրում է Ուկրաինային և Ռուսաստանին խոստումներ տալ միմյանց
«Որպես առաջին քայլ՝ ռուսական և ուկրաինական ուժերը պետք է պարտավորվեն ոչ մի ռազմական գործողություն չկատարել կայանի ուղղությամբ կամ ատոմակայանների տարածքից։ Զապորոժիեի օբյեկտը և նրա շրջակայքը չպետք է թիրախ կամ հարթակ լինեն ռազմական գործողությունների համար»:
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ռազմական գործողությունը դադարեցնելու խոստումը կարող է առաջին քայլը լինել կայանում իրավիճակի դեէսկալացիայի համար։