Ռուսաստանը Զապորոժյեի ԱԷԿ-ի վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցելու հնարավորություն չի տեսնում
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը վստահ չէ, որ հնարավոր է Զապորոժյեի ատոմակայանի վերաբերյալ որևէ բանակցություն վարել Ուկրաինայի հետ։
«Ես վստահ չեմ, որ ուկրաինացիների հետ հնարավոր է բանակցել այս, ինչպես նաև շատ այլ հարցերի շուրջ։ Նրանք չեն ցանկանում որևէ բան բանակցել։ Միայն ասում են, որ պետք է վերադարձնել կայանը, և ամեն ինչ լավ կլինի։ Մենք լուրջ կասկածներ ունենք այս հարցում՝ հաշվի առնելով, թե ինչպես են նրանք այժմ գործում կայանի դեմ՝ նրանք գնդակոծում են սեփական միջուկային օբյեկտը»,- ասել է նա։