Աթենքը գիտակցում է Թուրքիայի վճռականությունը սադրանքներին հակազդելու հարցում. Էրդողան
Աթենքը գիտակցում է Թուրքիայի վճռականությունը սադրանքներին հակազդելու հարցում և, հետևաբար, տարածաշրջանում իրավիճակի սրմանն ուղղված քայլեր չի ձեռնարկում։
Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը` պատասխանելով Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանի գործողությունների մասին հարցին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սկսել է շրջագայությունը Բալկաններ: Նա պաշտոնական այցով կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա և Խորվաթիա։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է Հունաստանի սադրանքների թեման։ «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասացի, ցանկացած պահի կարող է հարված լինել»,- հայտնում է Anadolu-ն։