Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան. Պեսկով
Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Ուկրաինայի թեմայի շուրջ, սակայն Մոսկվան շարունակում է համբերատար կերպով իր փաստարկները բերել Անկարային այս թեմայի շուրջ, երեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Մենք տարաձայնություններ ունենք մի շարք հարցերի շուրջ, և այդպիսի տարաձայնություններն առաջին հերթին ներառում են Ուկրաինան։ Մենք համաձայն չենք ուկրաինական հարցերում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման հետ, բայց մենք համբերատար շարունակում ենք մեր թուրք գործընկերներին փոխանցել մեր փաստարկները և այն, ինչում մենք վստահ ենք, ինչում համոզված ենք»,- ասել է նա։