Պուտինի՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձերն ամենամեծ վտանգն են ներկայացնում Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի համար․ ուկրաինացի փորձագետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձերը, թեև այլ անվան տակ, ամենամեծ վտանգն են ներկայացնում Վրաստանի համար, որին հաջորդում են Հայաստանի, Մոլդովայի, Ղազախստանի և մյուս նախկին խորհրդային հանրապետությունները:
Այս մասին EURACTIV.com-ում հրապարակված իր հոդվածում ասել է ուկրաինացի քաղաքագետ և փորձագետ Ռոման Ռուկոմեդան։
Rukomeda-ն գրում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի 195-օրյա պատերազմը կապված է նաև ԽՍՀՄ-ը վերականգնելու՝ Պուտինի փորձերի հետ։ Պուտինը մտադիր էր այս գործընթացն ավարտին հասցնել խորհրդանշական ամսաթվով՝ Խորհրդային Միության հիմնադրման 100-ամյակին։
Ավելին, 2022 թվականի դեկտեմբերին լրանում է ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակը, իսկ հոկտեմբերի 7-ին Պուտինը կդառնա 70 տարեկան։ «Այս տարին առանձնահատուկ է նրա համար, և նա մտադիր է իր տարեդարձը նշել նշանակալից իրադարձություններով։ Բացի այս ամսաթվերից, Պուտինը հիմնականում տարված է նախկին խորհրդային հանրապետությունների վրա Ռուսաստանի անմիջական ազդեցությունը վերականգնելու մոլուցքով: Եվ այս մոլուցքն ուղղված է բացառապես անցյալին՝ առանց ապագայի տեսլականի»,- նշում է հեղինակը։