Իրանի պաշտպանության փոխնախարարը ժամանել է Բաքու
Եռօրյա այցով Ադրբեջան է ժամանել Իրանի պաշտպանության փոխնախարար, ծովակալ Ամիր Ռաստեղարին։
Այս մասին ասվում է Բաքվում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Ռաստեղարիի հանդիպումները ADEX-2022 ադրբեջանական չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցող երկրների պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։