2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը
Քաղաքականություն

Ինչո՞ւ հանկարծ այս շրջանում Վարդանյանը հիշեց, որ հայ է, բարեգործ ու պետք է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: 

Նրա հայտարարությանը զուգահեռ սկսեցին լուրեր պտտվել, որ Վարդանյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար։

Ռուբեն Վարդանյանն ինքը ծիծաղով մոտեցավ իր՝ պաշտոն ստանձնելու մասին լուրին, սակայն, այնուամենայնիվ, բաց մնաց հարցը, թե ինչու է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից ու եկել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Արցախ, որտեղ այս պահին սահմանային լարված իրավիճակ ու տարածքային վեճեր են: 

Նախ, արդարության համար նկատենք, որ այս օրերին, երբ Ռուսաստանի գործերը, կամ, ավելի կոնկրետ ՌԴ-ում գործունեություն ծավալող գործարարների գործերը, մեղմ ասած, վատացել են՝ կապված սանկցիաների հետ, շատերն են գալիս Հայաստան։

Այս օրերին անգամ ռուս գործարարներն են ձեռք բերում Հայաստանի քաղաքացիություն՝ ապահովագրելով իրենց բիզնեսը։ Վարդանյանն էլ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվում է, որ այդ պատժամիջոցներից ազատվի։

Իսկ այն, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, դրա պարզ պատճառն այն է, որ Հայաստանում օրենքն արգելում է պետական ​​ծառայողներին երկքաղաքացիություն ունենալ և ունեցվածք ունենալ արտերկրում․․․

Իսկ Վարդանյանը չի պատրաստվում հրաժարվել ո՛չ մեկից, ո՛չ մյուսից․․․

Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է Ռուսաստանում իր ունեցվածքը փոխանցել ընտանեկան հիմնադրամին։ Նրա ակտիվները տնօրինում է ընտանիքի գրասենյակը։

Նա ինքը իր հարցազրույցում խոստովանել է, որ «քաղաքացիություն չի փոխում, քանի որ շատ բաներ չի կարողանա անել»։

Իհարկե, պետական ​​պաշտոն զբաղեցնելու համար, նա, ըստ ՀՀ սահմանադրության, պետք է առնվազն 4 տարի ապրի ՀՀ-ում, բայց չի բացառվում, որ այս օրենքը մինչ այդ կամ փոփոխության ենթարկվի, կամ շրջանցվի, ինչպես օրինակ դա եղավ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի դեպքում։

Իսկ մինչ այդ, Ռուբեն Վարդանյանը բարեգործություններ կանի, կփորձի սիրաշահել արցախցիներին ու աստիճանաբար «կառնի» նրանց ձայները։

Հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ հանկարծ այս շրջանում, երբ Արցախի 75 %-ից ավելին հանձնվել է թշնամուն, Վարդանյանը հիշեց, որ հայ է, բարեգործ ու արցախահայությունն իր կարիքն ունի։

Արցախն այսօր ծանր վիրավոր է։ Այնպես որ, անգամ ամեն մի չնչին օգնություն, արցախցիների համար անհարժեշտություն է։ Վարդանյանի համար այդ վիճակը հարմար առիթ է՝ պահ օգտագործելու և երկիրն իր ձեռքը վերցնելու համար։

Սակայն Արցախը Վարդանյանի համար բուն նպատակ չէ․ շահարկելով արցախցիների խոցելիությունը, հարցն ու անցնելով Արցախի վրայով՝ գործարար Վարդանյանը, որոշ տեղեկություններով, նպատակ ունի ձեռքն առնել Հայաստանի ղեկը․․․

Պատահական չէր նաև Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Արցախի Հանրապետության հռչակման օրը, երբ ՀՀ ողջ լրատվական դաշտն Արցախում էր և հարմար առիթ էր փիառվելու համար:

Այլ կերպ ասած՝ Վարդանյանի ախորժակը մեծ է, ու ՌԴ-ի քաղաքացիությունից հրաժարվելն էլ՝ ոչ ինքնանպատակ։ Այլ հարց է, թե նրան օգտագործող «ձեռքը» որ պահին կորոշվի ազատվել Վարդանյանից․․․

Արմինե Մկրտումյան