Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանը Շուշիում կանցկացնի «Ղարաբաղյան միջազգային բիզնես-ֆորում»
Սեպտեմբերի 16-ին Շուշիում կանցկացվի «Ղարաբաղյան գործարար համաժողովը»։
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի Շուշի քաղաքում տեղի կունենա «Ղարաբաղ» գործարար համաժողովը, որին կմասնակցեն դիտորդ երկրների և Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ կառույցները»,- ասվում է զեկույցում։
Քննարկվելու են «Ղարաբաղի վերականգնման, համագործակցության, ներդրումային, բիզնեսին վերաբերող» և այլ հարցեր։