Պեսկովը նշել է, թե երբ կկայանա Պուտինի այցը Դոնբաս
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Դոնբաս կկայանա, երբ ժամանակը գա։
Այս մասին Պեսկովը ռուս լրագրողներին ասել է սեպտեմբերի 6-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։
«Ինչ վերաբերում է նախագահի ճամփորդությանը, ես կասկած չունեմ, որ երբ ժամանակը գա, նման ճամփորդություն կլինի»,- ասաց նա։