Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի հետ նոր սպառազինությունների ձեռքբերման համաձայնագրեր կստորագրի
«Ադրբեջանական ADEX չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի հետ նոր սպառազինությունների ձեռքբերման համաձայնագրեր կստորագրի»։
Այս մասին լրագրողներին ասել է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը։
Նա նշել է, որ Ադրբեջանը այս հարցում շարունակում է համագործակցությունը ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական ընկերությունների հետ։