Ռամզան Կադիրովը մեկնաբանել է անժամկետ արձակուրդի մասին իր հայտարարությունը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է անժամկետ արձակուրդի մասին իր հայտարարությունը։
«Իրականում ես իրավունք չունեմ ուղղակի հեռանալու, իհարկե։ Ժողովուրդն ինձ վստահեց մարզի ղեկավարությունը։ Եվ այս վստահությունն արդարացնելն իմ սուրբ պարտականությունն է։ Ես կարող եմ հեռանալ միայն ժողովրդի ու Ռուսաստանի նախագահի խնդրանքով: Ուստի անժամկետ արձակուրդի մասին խոսակցությունները կթողնենք ապագայի համար»,- գրել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ում։
Կադիրովը նաև ասել է, որ այժմ նույնիսկ պարտադիր ամենամյա արձակուրդ չի վերցնի։