Ադրբեջանը ապագայում կշարունակի ուժեղացնել իր զինված ուժերը. Ալիև
«Ադրբեջանը հատկապես կարևորում է իր զինված ուժերի մարտունակության բարձրացումը և նյութատեխնիկական բազայի ամրապնդումը»։
Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ադրբեջանական պաշտպանության չորրորդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ելույթում:
Իլհամ Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը ապագայում կշարունակի ուժեղացնել իր զինված ուժերը և պաշտպանական կարողությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և զինամթերքի արտադրությանը։