Աթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ականԿգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ
Արխիվ

ՌԴ դեսպանությունը երաշխավորում է «ԱրմենՏել»-ի ձերբակալված պաշտոնյային

Hetq.am-ը հրապարակել է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով ձերբակալված ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի կնոջ՝ Եկատերինա Ազյոմանի բաց նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Վլադիմիր Սաչկովը «ԱրմենՏել» ՓԲԸ-ում աշխատել է 2009-2013թթ.: 2014թ. մայիսին ձերբակալվեց Մինսկի օդանավակայանում և նոյեմբերի 28-ին արտանահնձնվեց ՀՀ: Նա ՌԴ քաղաքացի է: 2015թ. նոյեմբերին նախաքննական մարմինը Վ.Սաչկովի մասով գործն ուղարկել է դատարան, սակայն դեռևս որևէ նիստ չի կայացել: Գործի քննությունը հետաձգվել է մինչեւ հունվարի 29-ը, պատճառաբանվել է, որ չկա հայերենից ռուսերեն թարգմանիչ: «Ստացվում է, որ դատարանին 2 ամիս է անհրաժեշտ ռուսախոս թարգմանիչ գտնելու համար մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը ազատ խոսում է ռուսերեն: Դրա հետևանքով Վլադիմիրը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը և չի կարող միջնորդել դատարանին իր կալանքը փոխել»,- գրում է Եկատերինա Ազյոման : Նա հիշեցնում է, որ իր ամուսինը 20 ամիս է՝ ազատազրկված է, մինչդեռ ՀՀ ՔՕ-ն մինչ դատապրոցեսը ձերբակալության ժամկետ է սահմանել առավելագույն 12 ամիսը:

Փաստաբան Նարինե Ռշտունին, ով պաշտպանում է Վ.Սաչկովի շահերը, պատմեց, որ գործը դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում էր, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Այնուհետև նոյեմբերի 27-ին գործն ընդունվել է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ: Դեկտեմբերի 21-ին նշանակված դատական նիստին ոչ ոք չի եղել՝ բացի իրենցից՝ մեղադրյալի պաշտպաններից: Հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 12-ին, սակայն դատարանից զանգահարել և զգուշացրել են, որ թարգմանիչ չունեն, այդ պատճառով նիստը հետաձգվում է մինչև հունվարի 29-ը: «Գործն արդեն 3-րդ ամիս է՝ դատարանում է, դեպարտամենտը չի կարողանում թարգմանչի հարցը լուծել»,-ասում է Նարինե Ռշտունին:

Սաչկովի կինը մտահոգվում է, թե որքան կերկարաձգվի դատական գործընթացը, եթե մինչդատական գործընթացն է այսքան ձգձգվում: «Այժմ իմ ամուսինը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ նրանց պայմանները սարսափելի են, որևէ չափանիշի չեն համապատասխանում: Այնտեղ ամբողջությամբ հակահիգիենիկ վիճակ է, ուտիճներ են շրջում, 24 ժամվա ընթացքում ջուրը 2 անգամ են միացնում, բանտախցում գտնվողների թիվն ավելին է, քան մահճակալները, բանտախուցը շատ նեղ է: Այժմ՝ ձմեռային ժամանակահատվածում, գրեթե ամեն օր մի քանի ժամով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են լինում, բանտարկյալները երկար ժամանակ մնում են մթության մեջ՝ առանց ջեռուցման և երբեմն նույնիսկ առանց ջրի»,- գրում է Սաչկովի կինը: Նա այս պայմանները դիտարկում է որպես ամուսնու նկատմամբ ճնշում գործադրելու միջոց՝ նրան ստիպելու խոստովանել մեղադրական եզրակացությունում նկարագրված արարքները:

Վլադիմիր Սաչկովն իրեն մեղավոր չի ճանաչել

Սաչկովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Մեղադրականում նրա արարքները հետևյալ սցենարով է նկարագրվում. Սաչկովը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրեն, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորություններն, «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել»-ի բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը: Նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Սաչկովը, անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանը, ինչպես նաև Ղրղըզստանի քաղաքացի Ալեքսեյ Պիսարևը: Դերաբաշխման համաձայն Ալեքսեյ Զուբովին վերապահվել է արտասահմանյան կապի օպերատորների հետ դեպի «ԱրմենՏել»-ի բջջային և ֆիքսված ցանցեր տեղափոխվող ծավալների և դրանց դիմաց վճարումների վերաբերյալ պայմանավորվածություններ կնքելը, միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների գործընթացը վերահսկելը, հանցակիցների գործողությունները համակարգելը և իր ազդեցությամբ նրանց արարքների հովանավորելը: Իգոր Կլիմկոյին և Վլադիմիր Սաչկովին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ ստեղծելը, դրանց աշխատանքն ապահովելը, իսկ Ալեքսեյ Պիսարևին՝ այդ կապուղիների աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներն ու «ԱրմենՏել» -ի միջազգային կայանը համապատասխան կարգաբերելը: Աշոտ Պողոսյանին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելը և այն հսկողության տակ պահելը, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելը և Պիսարևի մուտքն ապահովելը, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «Արմենտել»-ի աշխատակիցներին հանցավոր գործունեությունը դադարեցնելու և դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելը:

Ի կատարում վերոհիշյալ հանցավոր մտահղացման Իգոր Կլիմկոն, օգտագործելով իր կարգադրիչ լիազորություններն «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ, ՀՀ ԱԱԾ կարիքների համար կապուղի ստեղծելու պատրվակով 2010 թվականի մարտի 24-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերության միջօպերատորական համագործակցության ծառայության ղեկավար Կարինե Եղիազարյանին գրավոր հանձնարարել է կազմակերպել SDH ցանցում միաժամանակյա 92 հեռախոսազանգերի թողունակությամբ E1 տեսակի 3 հատ հոսքերից բաղկացած կապուղու միացումը՝ Երևան քաղաքի Ֆրունզե 20 հասցեում գտնվող №48 ավտոմատ հեռախոսակայանի և Ազատության 24/1 հասցեում տեղակայված և միջազգային մուտքային զանգերի սպասարկման համար նախատեսված միջազգային կայանի միջև: Դրա հիման վրա «Արմենտել» ՓԲԸ-ի համապատասխան աշխատակիցներին նույնաբովանդակ հանձնարարություններ տվել է նաև Վլադիմիր Սաչկովը, բացի դրանից, վերջինիս 2010 թվականի մարտի 26-ի հանձնարարությամբ ընկերության մասնագետները կազմակերպել են համացանցին համակցվելու համար կապուղի՝ №48 ավտոմատ հեռախոսակայանի SDH ցանցի սարքավորման և շենքի 2-րդ հարկում անվտանգության ծառայությանը հատկացված տարածքի միջև, իսկ համացանցին համակցման համար տրամադրել են 8 հատ ռեալ IP-հասցեներ: Նշված տարածքի սենյակներից մեկում տեղադրվել է համապատասխան համակարգչային սարքավորում, նախատեսված այդ 8 հատ IP-հասցեների վրա փոխանցվող միջազգային մուտքային հեռախոսազանգերը ընդունելու, մշակելու և ստեղծված կապուղիներով դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղորդելու համար, իսկ Աշոտ Պողոսյանը, տրամադրելով վերոհիշյալ սենյակը, հանձնարարել է ենթականերին այն պահել հսկողության տակ և արգելել կողմնակի անձանց մուտքը:

Բացի դրանից, դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումներ կատարելու նպատակով, «Արմենտել» ՓԲԸ միջազգային կայանում համապատասխան կարգաբերումներ կատարելու համար, Վլադիմիր Սաչկովի առաջարկով Աշոտ Պողոսյանը, ծառայության շահերին հակառակ, 2010 թվականի հուլիսի 7-ին հանձնարարություն է տվել Ալեքսեյ Պիսարևին տրամադրել«Արմենտել» ՓԲԸ-ի ցանցին հեռահար համակցվելու VPN-հասանելիություն, այնուհետև դրա ժամկետը երկարացնելու համար բանավոր ցուցումներ է տվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության համապատասխան մասնագետներին: Դրա արդյունքում Ալեքսեյ Պիսարևի կողմից համակարգչային կապի միջոցներ հանդիսացող նշված կապուղիներն այնպես են կարգաբերվել, որպեսզի դրանցով դեպի «Արմենտել» ՓԲ ընկերության միջազգային կայան հաղորդվող համակարգչային տեղեկատվությունը՝ «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված միջազգային մուտքային հեռախոսազանգերի տվյալները փոփոխվեն, այսինքն՝ կանչող հեռախոսահամարի տվյալները փոխարինվեն կեղծ կամ գոյություն չունեցող հեռախոսահամարներով և այդ տվյալները միջազգային կայանում ֆիքսվեն ոչ թե «Արմենտել» ՓԲԸ տվյալների հաշվառման համակարգ ներբեռնման ենթակա «CAS» տեսակի ֆայլերի տեսքով, այլ «TT» տեսակի ֆայլերի տեսքով:

Դրանից հետո կազմակերպված խմբի վերոհիշյալ անդամները, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) 2010 թվականի հուլիսի ամսից սկսել են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և մատուցել են ծառայություններ՝ արտասահմանյան կապի օպերատորների բաժանորդներից դեպի «Արմենտել»-ի բաժանորդներին ուղղված միջազգային զանգերը սպասարկելու տեսքով: Ստեղծված 7UNM անվանմամբ կապուղու թողունակությունն ավելացնելու նպատակով 2011 թվականի նոյեմբեր ամսին, ՀՀ ԱԱԾ կարիքների համար կապուղի ստեղծելու պատրվակով Վլադիմիր Սաչկովն ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է Երևան քաղաքի Ֆրունզե 20 հասցեում գտնվող №48 ավտոմատ հեռախոսակայանի և Ազատության 24/1 հասցեում տեղակայված միջազգային կայանի միջև միացնել SIP տեսակի, UNM անվանմամբ լրացուցիչ կապուղի` տարբեր ժամանակահատվածներում միաժամանակյա 30-ից մինչև 60 հեռախոսազանգերի թողունակությամբ և նույնանման կարգաբերմամբ:

Արդյունքում, նշված 7UNM և UNM կապուղիներով դեպի «Արմենտել» ՓԲԸ բջջային և ֆիքսված կապի բաժանորդներին կատարված միջազգային մուտքային զանգերի վերաբերյալ տվյալները միջազգային (IGW) կայանից չեն ներբեռնվել «intec» համակարգ, 2011 թվականի մարտից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դեպի «Արմենտել»-ի բաժանորդներ այդ կապուղիներով ուղղվել է 80.788.266 րոպե ընդհանուր տևողությամբ միջազգային զանգեր, որոնք հասել են բաժանորդներին, շրջանցելով զանգերի հաշվառման (բիլինգային) համակարգը: Դրա հետևանքով կազմակերպված խմբի անդամները, իրականացնելով այդ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, նշված ժամանակահատվածում պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի` 874.441.030 դրամի վնաս (ԱԱՀ գծով՝ 431.130.630 դրամ+շահութահարկի գծով՝ 442.798.400 դրամ+պետական տուրքի գծով՝ 500.000 դրամ+պետական գրանցման գծով՝ 12.000 դրամ), իսկ «Արմենտել» ՓԲԸ-ին պատճառել են առանձնապես խոշոր չափերի` 1.782.967.651 դրամի չափով վնաս:

Նշված կապուղիներն Վլադիմիր Սաչկովի կողմից անջատվել են միայն 2013 թվականի հոկտեմբերի 23-ին՝ բացահայտումից խուսափելու նպատակով, որից հետո վերջինս №48 ավտոմատ հեռախոսակայանի 2-րդ հարկում անվտանգության ծառայության համար հատկացված տարածքի վերոհիշյալ սենյակից հանել է ապօրինի ուղղորդումների համար նախատեսված սարքավորումը և ցուցում է տվել այն վերացնել՝ հետքերը թաքցնելու համար, իսկ կազմակերպված խմբի անդամ Ալեքսեյ Պիսարևը, օգտվելով ընկերության ցանցին Աշոտ Պողոսյանի ջանքերով տրամադրած հեռահար VPN-հասանելիության իրավունքից և օգտագործելով Վլադիմիր Սաչկովից ստացած միջազգային կայանին համակցվելու համար «Administrator» մուտքանունը և գաղտնաբառը, ջնջել է «Արմենտել»-ի միջազգային IGW հեռախոսակայանի կոշտ սկավառակի «K» տրամաբանական հատորի «AES» և «ACS» կատալոգ-պանակներում պահվող «TT» տեսակի ֆայլերը՝ «Արմենտել»-ի հաշվարկային համակարգի շրջանցմամբ միջազգային մուտքային հեռախոսազանգերի վերաբերյալ:

Փաստաբան Նարինե Ռշտունին «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Սաչկովն իրեն մեղավոր չի ճանաչում: Բացի դրանից, ըստ փաստաբանի, որևէ ապացույց, որ շուրջ 6 մլն դոլարի հասնող գումարը Սաչկովը ստացել է կամ իր ենթադրյալ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում վաստակել է, գործում չկա: «Աշոտ Պողոսյանի գործն ավարտին է հասնում, վերջինս իր ցուցմունքում ասել է, որ տեղյակ է եղել, որ նրանք եկամուտ են ստացել, դատարանում ասաց, որ տեղյակ չի եղել, այլ ենթադրել է, որ նրանք կարող էին եկամուտ ստանալ: Միայն դա է իրենց «ապացույցը», ուրիշ ապացույց գործում չկա, ոչ էլ մեխանիզմն է նկարագրված»,-ասում է փաստաբան Ռշտունին:

ՌԴ դեսպանությունը երաշխավոր է հանդես եկել

Վ. Սաչկովի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը գլխավոր դատախազությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ Սաչկովը թաքնվում էր հետաքննությունից և, լինելով ազատության մեջ, կարող է ճնշում գործադրել վկաների վրա, չնայած Սաչկովի համար երաշխավորել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը:

«Ինչպես կարող է թաքնվել հետաքննությունից, եթե չգիտեր, որ իրեն փնտրում են»,- գրում է Եկատերինան,- Իմ ամուսինը կրթված անձ է, ոչ ոքի չի սպանել, ոչ ոքի չի թալանել, ոչ ոքի չի բռնաբարել, և այն, ինչի մեջ իրեն մեղադրում են, դատարանով ապացուցված չէ և վերաբերում է միայն նյութական պահանջի: Արդյո՞ք անմեղության կանխավարկածից ելնելով և այնպիսի լուրջ կառույցի, ինչպիսին ՌԴ դեսպանատան կողմից տրված երաշխավորություն է, բավարար չէ, որպեսզի մինչև դատարանի վճիռը փոխեն նրա խափանման միջոցը: Նա ոչ մի ձևով չի կարող լքել երկիրը, քանի որ անձնագիրը քրեական գործերում է»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում