Գևորգ Փիլոսյանը 10-րդն է թիավարության աշխարհի պատանեկան առաջնությունում
Հունգարիայում անցկացած թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցած Հայաստանի ներկայացուցիչներից առռավել հաջող է հանդես եկել սևանցի Գևորգ Փիլոսյանը: Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը, 18-ամյա մարզիկը մասնակցել է կանոէի 5000 մետրին և 23 մրցակիցների պայքարում գրավել 10-րդ տեղը՝ 5կմ-ն անցնելով 26 րոպե 15 վայրկյանում։ Մարզիչ Ավետիք Մալխասյանի անձնական սանը առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնության: