ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը լքել է Զապորոժիե ԱԷԿ-ը
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հիմնական մասը լքել է Զապորոժյեի ԱԷԿ-ը, ատոմակայանում մնացել են երկու մասնագետներ, որոնք այնտեղ կլինեն մշտական հիմունքներով։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուս միջուկային փորձագետ Ռենատ Կարչաան, ով ուղեկցել է պատվիրակության անդամներին։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սեպտեմբերի 1-ին ժամանել էին Զապորոժիյե։